ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄեկօրյան ընդմիջումից հետո 6-րդ տուրի հանդիպումներով վերսկսվեց «Մ-Տել Մաստերս» շախմատային մրցաշարը: Լեւոն Արոնյանը այս տուրում սեւերով մրցեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, որին առաջին շրջանում զիջել էր սպիտակներով: Հավասար պայքարում ընթացած այս տարիայի 70-րդ քայլում Լեւոնը հանձնվեց` կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Անցկացրած 6 պարտիաներից 3-ում Արոնյանը պարտվել է, իսկ մնացած 3-ում վաստակել կեսական միավոր:
Այս տուրում արդյունավետ ելք ունեցավ նաեւ Բու Հիանցզի-Իվան Չեպարինով պարտիան, որում հաջողության հասավ սեւերով խաղացող Իվան Չեպարինովը : Մինչ այս բոլոր պարտիաներում հաղթած Վասիլի Իվանչուկը այս անգամ ոչ-ոքի ավարտվեց Թեմուր Ռաջաբովի հետ պարտիան:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Իվանչուկը, որին հաջորդում է 4.5 միավոր վաստակած Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը 3 միավորով եզրափակում է Չեպարինովը: Արոնյանը 1.5 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում: