Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑԱԾՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ

Սպորտ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիները զբաղեցնում են բավական ցածր հորիզոնականներ:Վլադիմիր Հակոբյանը, այս տուրում սպիտակներով հաղթելով Սերգեյ Ժիգալկոյին, 3 միավորով ընթանում է 50-րդ հորիզոնականում: 52-րդ տեղում է գտնվում Տիգրան Պետրոսյանը, որը 4-րդ տուրում կրկին սպիտակներով առավելության հասավ Յանկովիչի նկատմամբ: Այս տուրում հաղթանակ տոնեց նաեւ Աշոտ Անաստասյանը` միավորների քանակը հասցնելով 2.5-ի:

Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Քոթանջյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Դմիտրի Հարությունյանը այս տուրում վաստակեցին կեսական միավոր: Մրցաշարային աղյուսակը առանց միավորների կորուստի գլխավորում են Լեւան Պանցուլիան, Էմիլ Սուտովսկին եւ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 3.5 միավորով 13-րդն է:

Կանանց պայքարում հայ շախմատիստուհիներից պարտություն կրեց միայն Սիրանուշ Անդրեասյանը: Լիլիթ Գալոյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Հայրապետյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Դանիելյանը եւ Մկրտչյանը 3-ական միավորով գտնվում են 12-17 հորիզոնականներում, իսկ մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Եկատերինա Կովալեւսկայան: