9 ՏՂԱՄԱՐԴ ԵՎ 6 ԿԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 20-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկելիք շախմատի Եվրոպայի 9-րդ անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի միանգամից 15 ներկայացուցիչներ:
Տղամարդկանց պայքարում հանդես կգան գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Անաստասյանը, միջզգային վարպետ Տիգրան Տեր-Սահակյանը եւ առայժմ կոչում չունեցող Դմիտրի Հարությունյանը:
Այսպիսով բացառությամբ Լեւոն Արոնյանի եւ Սմբատ Լպուտյանի, բոլոր հայ ուժեղագույն շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Սլովակիայի դրոշի ներքո հանդես կգա Սերգեյ Մովսիսյանը, իսկ Սերգեյ Գրիգորյանցը կներկայացնի Ռուսաստանը:
Կանանց պայքարում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Աննա Հայրապետյանը: Առաջանությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած կլինի 11 տուրերից: