Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՌ ՈՉ ՄԻ ՈՒՂԵԳԻՐ ՉՈՒՆԵՆ

Սպորտ

Վաղը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությանը նախ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Արդեն տեղեկացրել էինք, թե ինչ կազմով է մրցավայր ժամանելու հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականը, այժմ անդրադառնանք ազատ ոճայիններին: Հրանտ Ենոքյանի գլխավորած հավաքականը իր տարբերություն հունա-հռոմեականների, առայժմ ոչ մի օլիմպիական ուղագիր չի նվաճել:

Ֆինլանդիայում Հայաստանի պատիվը կպաշտպանեն 55կգ. Միհրան Ջաբուրյանը, 60կգ. Մարտին Բերբերյանը, 66կգ. Ժիրայր Հովհաննիսյանը, 74կգ. Սուրեն Հովհաննիսյանը, 84կգ. Վադիմ Լալիեւը, 96կգ Էդգար Ենոքյանը եւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը: Հատկապես մեծ են սպասելիքները Եվրոպայի նախկին չեմպիոն Մարտին Բերբերյանից, որը երկատարեւ ընդմիջումից հետո կրկին հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգիր նվաճում միայն ոսկե մեդալակիրները:

Ազատ ոճայինների համար սա եւս վերջին հնարավորությունը չէ օլիմպիական ուղեգրերի, քանի որ առջեւ դեռ վարկանիշային մրցաշարեր կան: Դրանցում հանդես կգան հավաքականում ընդգրկված մյուս լեգեոներները` 74կգ. Ռուսլան Կոկաեւը եւ 96կգ. Շամիլ Գիտինովը: