A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին դեռ մեկ տուր կա, սակայն Լեւոն Արոնյանը արդեն իսկ ապահովել է հաղթողի կոչումը: Նախավերջին 10-րդ տուրում Արոնյանը մրցեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Թե արագ, թե կույր պարտիաներում գրանցվեց խաղաղ ելք եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:
Դա էլ բավական էր, որ հայ գրոսմայստերը անհասանելի դառնա մյուս մրցակիցների նկատմամբ: 13.5 միավորով Լեւոնը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նրան հաջորդում են 11 միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Պետեր Լեկոն եւ Մագնուս Կառլսենը: