«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր ռմբարկու Արա Հակոբյանը այս տարի արդեն երկու գնդակ է խփել ազգային թիմում: Հակոբյանը, փետրվարին Մալթայում կայացած միջազգային մրցաշարում գրավելով Մալթայի եւ Բելառուսի հավաքականների դարպասները, հաղթանակ էր պարգեւել Հայաստանի հավաքականին` իր խփած գոլերի քանակը հասցնելով 7-ի: Արթուր Պետրոսյանի (11) ցուցանիշից հետո, սա 2-րդ արդյունք է մեր ընտրանու պատմության մեջ:
Այս օր Ղազախստանի հետ կայանալիք հանդիպման մասին «Ա1+» -ի հետ զրուցելիս Արա Հակոբյանը ընդգծեց, որ չի կարելի թերագնահատել մրցակցին. «Ղազախստանի հավաքականի հարգանքի արժանի մրցակից է: Մենք պետք է ամեն ինչ անենք նրան պարտության մատնելու համար»: Հակոբյանի գտնում է, որ այս տարի հավաքականում իր խփած գոլերը դրական ազդեցություն կուենան իր ելույթների վրա: Եթե Արթուր Պետրոսյանը ավարտել է իր կարիերան եւ այլեւս հնարավորություն չունի բարելավել ռեկորդային ցուցանիշը, ապա Արա Հակոբյանը դեռ 27 տարեկան է եւ դեռ մեկ անգամ չէ, որ հագնելու է ազգային թիմի մարզաշապիկը. «Ներկայումս իմ մարզավիճակը գնահատում եմ միջինիս բարձր: Ես եւ գնդակ եմ խփել այս տարի անցկացրած հանդիպումներում, որոնք միանշանակ դրական ազդեցություն կունենան իմ հետագա ելույթների վրա»:
Արա Հակոբյանը հավաքականում ընդգրկված թեկնածուների ամենափորձառուներից մեկն է եւ հանդես է եկել Հայաստանը գլխավորած բոլոր արտասահմանցի մասնագետների գլխավորությամբ: Խոսելով ներկաիս մարզիչ Յան Պոուլսենի մասին, «Զիբրուի» ֆուտբոլիստը ասաց. «Պոուլսենը իր բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մասանգետ է: Միանգամից զգացվում է, որ ֆուտբոլում հսկայական փորձ ունեցող անձնավորություն է: Նա իրոք լավ մարզիչ է»: