Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ

Սպորտ

Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր-2008» մրցաշարում գործնականում ապահովել է հաղթողի կոչումը: 9-րդ տուրում Արոնյանը 2:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչին` հաղթելով նրան արագ եւ կույր պարտիաներում: Աշխարհի չեմպիոն Անանդը 0.5:1.5 հաշվով զիջեց ուկրաինացի Վասիլիս Իվաննչուկին: Հերթական պարտությունը կրեց ադրբեջանցի Մամեդյարովը` այս անգամ 0.5:1.5 հաշվով պարտվելով հոլանդացի Լուկ վան Վելիին:

9-րդ տուրից հետո Արոնյանը 12.5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող Կրամնիկը, Լեկոն եւ Իվանչուկը վաստակել են 10-ական միավոր, իսկ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 տուր: