ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՐԿԻՆ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հոլանդիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել մարտի 26-ին Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայանալիք Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը նախապես հրավիրել էր 25 խաղացողների, սակայն Ղազախստանի հետ մրցավեճից առաջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Դարպասապահ Ռոման Բերեզովսկին անհայտ պատճառներով չի ժամանել Երեւան:
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահը չէր մասնակցել նաեւ Մալթայի միջազգային մրցաշարին, որը կայացել էր փետրվարին: Այն ժամանակ Բերեզովսկին վնասվածք ուներ, իսկ այժմ հավանաբար նա ցանկացել է հանգստանալ: Հոլանդիա չի մեկնել նաեւ «Փյունիկի» խաղացող Կարեն Դոխոյանը: Առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի նաեւ Քարամյան եղբայրները, որոնք բավական լավ մարզավիճակում են գտնվում, սակայն անձնագրի հետ կապված խնդիրներ ունեն:
Ահա այն 18 ֆուտբոլիստները, որոնք մեկնել են Հոլանդիա.
Դարպասապահներ
Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Հրայր Մկոյան («Արարատ»)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Կիսապաշտպաններ
Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Ռոմիկ Խաչատրյան (ԱՊՈՊ, Կիպրոս)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)