ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակն է տոնել: Լեւոնը 1.5:0.5 հաշվով առավելության է ասել Վիշվանաթան Անանդի նկատմամբ: «Կույր» պարտիայում Արոնյանը սպիտակներով հաղթել է աշխարհի չեմպիոնին, իսկ արագ շախմատի կանոններով անցկացված պարտիայում գրանցվել է ոչ-ոքի:
Հունգարավի Պետեր Լեկոն 1.5:0.5 հաշվով առավելության է հասել վան Վելիի նկատմամբ, իսկ Մագնուս Կառլսենը 2:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Շաքիրյար Մամեդյարովին: Ոչ-ոքի է գրանցվել միայն Կրամնիկ Իվանչուկ մրցամարտում, որը ավարտվել է 1:1 հաշվով:
Այս տուրից հետո Արոնյանը 10.5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող Մագնուս Կառլսենը վաստակել է 9.5 միավոր: Լավագույն եռյակը 9 միավորով եզրափակում է Պետեր Լեկոն:
Արոնյանը հատկապես հաջող է հանդես գալիս արագ շախմատի պարտիաներում: Անցկացրած 8 պարտիաներում նա վաստակել է 6 միավոր: Կույր պարտիաներում Լեւոնը վաստակել է 4.5 միավոր: