Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում է աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Այս մրցաշարը նաեւ վարկանիշային է, ուստի մեր ձյուդոյիստները հնարավորություն ունեն պայքարել նաեւ օիլիմպիական ուղեգրերի համար: Մարզիչներ Գագիկ Աղամալյանի եւ Արթուր Գեւորգյանի հետ միասին Փարիզ են մեկնելու 60կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Աշոտ Վարդիկյանը, 66կգ Արմեն Նազարյանը եւ Մեսրոպ Բարբարյանը, 73կգ Ղազարոս Գրիգորյանը, 90կգ Հակոբ Առաքելյանը: Կանանց պայքարում հանդես կգա 52կգ Անուշ Հակոբյանը:

Հիցշեցնենք, որ արդեն օլիպիական ուղեգրեր են նվաճել Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը:

Իսկ թեքվանդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները մեկնել են Իրան՝ մասնակցելու փետրվարի 9-10-ը կայանալիք միջազգային մրցաշարի: Պատվիրակության կազմում են 18 թեքվանդոյիստներ, որոնց հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը հրավիրել է մրցաշարին մասնակցելու: Հայաստանի մարզական պատվիրակությունը գլխավորում է Թեքվանդոյի հանրապետական ֆեդերացիայի նախագահի տեղակալ Վարդան Ղահրամանյանը: Ավելացնենք, որ այս մրցաշարը վարկանիշային չէ, իսկ մեր թեքվանդոյիստները դեռ անցած տարվանից կորցրել են օլիմպիական ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները: