Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԶԻՋԵՑԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մալթայի միջազգային մրցաշարում բավարարվեց ընդամենը 2-րդ հորիզոնականով: Թեեւ Հայաստանը 3 հանդիպումներից 2-ում պարտության մատնեց մրցակիցներին, սակայն առաջին հորիզոնականը բաժին հասավ Բելառուսին, որը երեկ ուշ երեկոյան 1:0 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ:

Բելառուսի եւ Հայաստանը հավաքականները վաստակել էին 6-ական միավոր, սակայն բելառուսները գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ զբաղեցրեցին 1-ին հորիզոնականը եւ դարձան մրցաշարի հաղթող: Նախորդ տարի այս մրցաշարում հաղթել էր Մոլդովան:

Երեկ տուգողոական հանդիպումներ են անցկացրել նաեւ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները: Թուրքիայի հավաքականը, որի հետ Հայաստանը մրցելու է սեպտեմբերին, սեփական հարկի տակ 0:0 հաշվով է ավարտել Շվեդիայի հետ մրցավեճը: Իսպանիան 1:0 հաշվով պարտության է մատնել աշխարհի փոխաչեմպիոն Ֆրանսիային: Բելգիայի, Բոսնիայի եւ Էստոնիայի հավաքականները հանդիպումներ չեն անցկացրել:

Հարեւան Վրաստանը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել է Լատվիային: