«ԲԱՆԱՆՑԸ» ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» մեկնել է Կիպրոս, որտեղ առաջիկա 12 օրերին անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Նախքան Կիպրոս մեկնելը ակումբը վերջնականապես որոշել է, թե լեգեոներներից ովքեր են շարունակելու իրենց ելույթները Երեւանում: Ակումբի հետ պայմանագրեր են կնքել բուլղարացի ֆուտբոլիստներ Մարկո Գանչեւը եւ Պավել Գրունովը, որոնք «Բանանցում» էին հայտնվել թիմի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի նախաձեռնությամբ: «Բանանցը» պայմանագիր է կնքել նաեւ մոլդովացի դարպասապահ Եվգենի Մատյուգինի հետ, որը թիմի կազմում մասնակցեց «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Միաժամանակ երկարաձգվել է նաեւ թիմի մյուս դարպասապահի` Դմիտրի Պիվավարենկոյի հետ պայմանագիրը: Ուկրաինացի այս ֆուտբոլիստ «Բանանցում» մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստանի առաջանությունում:
Երկարաձգվել է նաեւ ուկրաինացի պաշտպան Անդրեյ Չերեւկոյի հետ պայմանագրի ժամկետը: Ակումբում գտնվող մյուս լեգեոներների ծառայություններից «Բանանցի» գլխավոր մարզիչը հրաժարվել է:
Ամենայն հավանականությամբ, «Բանանցը» շուտով կլքեն Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը: Այս ֆուտբոլիստները ներկայումս Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում են Մալթայի մրցաշարին, որի ավարտից հետո միանալու են Կիպրոսում գտնվող Դոնեցկի «Մետալուրգին»: Այս ակումբում Մելքոնյանը եւ Առաքելյանը դեռ փորձաշրջան պետք է անցնեն: