ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՋիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը:
Վերջին տուրում Պետրոսյանը սեւերով առավելության հասավ լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոչկոյի նկատմամբ, իսկ Վարուժան Հակոբյանը` Ռոբերտ Բելինի: 2 շախմատիստներն էլ,վաստակելով 7-ական միավոր,հնարավորություն ունեին դառնալ մրցանակակաիր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնացին լավագույն եռյակից:
Տիգրան Պետրոսյանը այս մրցաշարում անցկացրած 10 պարտիաներից 6-ում հաղթանակ տոնեց, 2 պարտիայում պարտվեց, իսկ մնացած 2-ում ոչ-ոքի խաղաց մրցակիցների հետ:
Մրցաշարում հաղթողի կոչումը նվաճեց ԱՄՆ-ն ներկայացնող Հիակու Նակամուրան: Չինացի Բու Հիանցզիի հետ միասին նա վաստակել էր 8 միավորով, սակայն լրացուցիչ պարտիաներում հաջողությունը ուղեկցեց Նակամուրային: