Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՎԵՑԻՆ

Սպորտ

Հոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնում 2-րդ անընդմեջ պարտությունն է կրել:4:8 հաշվով Նոր Զելանդիային պարտվելուց հետո` Հայաստանի ընտրանին 0:6 հաշվով զիջել է տանտերերին` Սերբիայի հավաքականի հոկեյիստներին: Առաջին խաղակեսում սերբերը հաղթել են 1:0 հաշվով:

2-րդում նրանք եւս մեկ անգամ հաջողության են հասել, իսկ 3-րդ խաղակեսում արդեն 4 տափօղակ են ուղարկել Հայաստանի դարպասը: Խմբի մյուս խաղերում եւս խոշոր հաշիվներ են գրանցվել:

Նոր Զելանդիայի հավաքականը 7:2 հաշվով պարտության է մատնել Ավստրալիայի ընտրանուն, իսկ ՀԱՀ-ն 13:3 հաշվով ջախջախել է Բուլղարիային: Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սերբիայի եւ Նոր Զելանդիայի հավաքականները, որոնք միավոր չեն կորցրել: Հայաստանի ընտրանին 3-րդ հորիզոնականում է, քանի որ մեկնարկային խաղերում առավելության էր հասել Թուրքիայի եւ ՀԱՀ-ի հավաքականների նկատմամբ:

Խմբային մրցաշարում Հայաստանը դեռ պետք է հանդիպի Ավստրալիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ: Անկախ այս հանդիպումների արդյունքից` Հայաստանի հավաքականը զրկվել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից, որի համար անհրաժեշտ էր գրավել 1-ին կամ 2-րդ հորիզոնականը: