A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ՌԻՍԿԻ ՉԴԻՄԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում քիչ առաջ ավարտվեց չորրորդ տուրի Մագնուս Կառլսեն -Լեւոն Արոնյան պարտիան: 36-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:
Թեեւ Կառլեսնը ուներ որակական պարտիա, սակայն Արոնյանը դիրքային առումով ավելի նախընտրելի վիճակում էր: Պարզապես Լեւոնը ժամանակի հետ խնդիր ուներ, ուստի ռիսկի դիմել չէր կարող: Նախքան այս տուրը գրոսմայստերները գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Այժմ նրանք դա անում են 3-ական միավորով: Այսօր արագ ոչ-ոքի գրանցվեց ադրբեջանական զույգում` Ռաջաբով - Մամեդյարով պարտիայում: Մյուս պարտիաները շարունակում են: