Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Սպորտ

Հոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ վաղը մեկնարկում է աշխարհի առաջնության 3-րդ խմբի հանդիպումները:

«Սսպասում են լավ արդյունքների», - ասաց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը` ավելացնելով, որ մեր թիմի մրցակիցները կլինեն Սերբիայի, ՀԱՀ-ի, Թուրքիայի, Բուլղարիայի, Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի հավաքականները: Ըստ Խաչատրյանի խմբի ֆավորիտը տանտերերն են` Սերբիայի հավաքականի հոկեյիստները. «Իսկ մնացած հավաքականները իրենց խաղամակարդակով գրեթե հավասար են եւ սպասում ենք, որ մեր թիմը հաջող հանդես կգա»: Խմբում առաջին 2 տեղերը գրաված թիմերը հնարավորություն կունենան շարունակել պայքարը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա 44-ամյա հայտնի մասնագետ Դուգլաս Դեչեզերի գլխավորությամբ: Մեր թիմի կազմում հիմնականում ընդգրկված են «Ուրարտու», «Շենգավիթ» եւ «Դինամո» ակումբների խաղացողներ: Մեկնարկային խաղում, Հայաստանի ընտրանին վաղը կմրցի ՀԱՀ-ի հետ: Մեկ օր անց հայ երիտասարդները ուժերը կչափեն Թուրքիայի հետ, որին նախորդ տարի հաղթել են նրա իսկ հարկի տակ: 2 օր հանգստանալուց հետո հունվարի 20-ին Դեչեզերի սաները կհանդիպեն Նոր Զելանդիայի հետ: