Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ

Սպորտ

Իսպանիայի Պամպլոմա քաղաքում ընթացող մրցաշարում գրոսմայստերները մեկօրյա ընդմիջումից հետո 4-րդ տուրի հանդիպումներով վերսկսել են պայքարը: Գաբրիել Սարգսյանը այս տուրում սեւերով մրցել է առաջատար Ֆրանսիսկո Վալեխոյի հետ եւ պարտիան ավարտել ոչ-ոքի: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը եւս սեւերով ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

Մրցաշարային աղյուսակը 3 միավորով շարունակում է գլխավորել Վալեխոն: Մովսիսյանը 2 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ Սարգսյանը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսկ Ուկրաինայի Ալուշտա քաղաքում ավարտվել է մեկ այլ միջազհային մրցաշար, որտեղ գրոսմայստերի նորմա է լրացրել հայ շախմատիստ Գեւորգ Հարությունյանը: