A
A
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շիրակում տեղացած ձյունը եւ բուքը դժվարանցանելի են դարձրել մարզի միջհամայնքային ճանապարհները:
Շիրակի մարզպետարանի «Ճանապարհաշինության եւ տրանսպորտի» բաժինը թեեւ պարբերաբար աշխատանքներ է կատարում՝ ճանապարհները բաց պահելու համար, սակայն անընդհատ տեղացող ձյունն ու քամին փակում են երթեւեկելի հատվածները:
Դժվարանցանելի են հատկապես Աշոցքի եւ Ամասիայի վերին շրջանների միջհամայնքային ճանապարհները: Փակվել է միայն մեկ՝ դեպի Բերդաշեն գյուղ տանող ճանապարհը:
Արմենուհի Մինասյան
Գյումրի