A
A
ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՐՏՎՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում քիչ առաջ ավարտվեցին 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Վլադիմիր Հակոբյանը, սպիտակներով մրցելով Ալեքսեյ Շիրովի հետ, 50-րդ քայլին հանձնվեց եւ ընթացիկ խաղարկությունում կրեց իր առաջին պարտությունը: Վաղը կայանալիք 2-րդ պարտիայում Հակոբյանին միայն հաղթանակ է անհրաժեշտ, այլապես նա կլքի մրցաշարը: Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմիտրի Յակովենկոյի հետ: