Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ.«ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԷԻՆ»

Սպորտ

Օլիմպիական խաղերի հայկական պատվիրակության ղեկավար Իշխան Զաքարյանը զայրացած է վերադարձել Սոլթ Լեյք Սիթիից: Նրա զայրույթի պատճառ են դարձել իր մեկնումից հետո մամուլում տպագրված պատվիրակության կազմի եւ ֆինանսական միջոցներին վերաբերող հոդվածները:

Իշխան Զաքարյանը հավաստիացնում է, որ պատվիրակության կազմում պատահական մարդիկ չեն եղել: Միացյալ Նահանգներ մեկնած 15 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկվել են 9 մարզիկ: Այցելության համար նախատեսված է եղել 23 միլիոն 113 հազար դրամ, որը տրամադրել է Միջազգային օլիմպիական կոնիտեն: Ընդհամենը 3 միլիոն տրամադրել է պետությունը:

Ինչ վերաբերում է հայ մարզիկների ձեռք բերած արդյունքներին, ապա պատվիրակությունը որեւէ ակնկալիք չուներ եւ չէր էլ կարող ունենալ:
Ի դեպ, Եվրոպական օլիմպիական կոմիտեն Հայաստանի պատվիրակությանը խոստացել է 50.000 դոլարի չափով աղետի գոտու համար սպորտային գույք գնել: