Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵՐԿՈւՍՈՎ

Սպորտ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաջողությամբ հաղթահարեցին Ռուսաստանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչի արգելքը եւ դուրս եկան հաջորդ փուլ:

Լեւոն Արոնյանը, մրցելով գերմանացի Յան Գուստաֆսոնի հետ, դեռեւս երեկ էր գործնականում ապահովել իր տեղը 1/16-րդ եզրափակիչում` պարտության մատնելով մրցակցին: Այսօր կայացած 2-րդ պարտիայում Արոնյանին բավարարում էր նաեւ ոչ-ոքին եւ 46-րդ քայլին պարտիան ավարտվեց Լեւոնի համար ձեռնտու խաղաղ ելքով:

Վլադիմիր Հակոբյանը երեկ ոչ-ոքի էր խաղացել իրանցի Էշան Մագհամիի հետ եւ այսօր հայ շախմատիստին հաղթանակ էր անհրաժեշտ լրացուցիչ պարտիաներից խուսափելու համար: Հակոբյանը հանդես գալով սեւերով` 37-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: Թեեւ գրոմայստերները կատարեցին 37 քայլ, սակայն պարտիան բավական երկար տեւեց, եւ Հակոբյանը հաջողության հասավ ժամանակի առավելության շնորհիվ: