Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ

Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը 2:0 հաշվով առավելության հասավ արգենտինացի Խուան Պաբլո Հոբայկայի նկատմամբ եւ դուրս եկավ 1/32-րդ եզրափակիչ: Աշխարհի գործող գավաթակիր Արոնյանը իր մրցակցի անունը կիմանա այսօր երեկոյան:

Վարկանիշով 2-րդ հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը չկարողացավ հաղթահարել Անտոն Ֆիլիպովի արգելքը: Գրանցվեց ոչ-ոքի` 1:1: Այս զույգի ճակատագիրը կորոշվի այսօր կայանալիք լրացուցիչ պարտիաներում, որոնք անցկացվում են արագ շախմատի կանոներով: Նման իրավիճակում է հայտնվել նաեւ Զավեն Անդրեասյանը, որի մրցակիցն էր Ալեքսանդր Օնիշչուկը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը եւս պայքարը շարունակում է լրացուցիչ պարտիաներում: