Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆԴԻՊՈւՄԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԱՆԳԼԻԱՑԻՆ

Սպորտ

Նոյեմբերի 17-ին կայանալիք Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը: ՈւԵՖԱ-ն այս խաղը վստահել է Անգլիայի ամենաճանաչված մրցավարներից մեկին` Մայք Ռայլիին, որին կօգնեն Փիլիպ Շարպը եւ Պետեր Կիրկափը:

Մայք Ռայլին ծնվել է 1964թ. դեկտեմբերի 17-ին: 1994-99թ. աշխատել է որպես գլխավոր մրցավարի օգնական: 1999թ. դարձել է ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար: Ռայլին իր 1-ին նշանակալից հանդիպումը անցկացրել է 2002թ. մայիսի 4-ին` վարելով Անգլիայի գավաթի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» (2:0) հանդիպումը եւ կողմերին ցույց տվել 5 դեղին քարտ:

2 տարի անց նրան վստահվել է արդեն Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են «Բոլթոնը» եւ «Միդլսբրոն», որում դարձյալ 5 դեղին է ցույց տվել: Նույն թվականին Մայք Ռայլին ՈւԵՖԱ-ի կողմից ընդգրկվել է «Եվրո-2004»-ը սպասարկող մրցավարների ցանկում: Եվրոպայի առաջնությունում անգլիացի մրցավարը սպասարկել է Շվեդիա - Բուլղարիա (5:0) եւ Լատվաի - Գերմանիա (0:0) հանդիպումները: Այս խաղերում եւս Ռայլին 5-ական դեղին քարտեր է ցույց տվել: Ելնելով այս հանդիպումներից պետք է ընդգծել, որ անգլիացին միջինը 1 խաղում 5 դեղին քարտ է ցույց տալիս: