ՋՈՆՍԸ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈւԹՅՈՒՆ ՉՈւՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Թոմ Ջոնսը ՀՖՖ-ի հետ պայմանագիր չուներ: Նա Հայաստան էր եկել Յան Պորտերֆիլդի խնդրանքով: Այսինքն նրա աշխատանքը մտնում էր Պորտերֆիլդի փաթեթի մեջ», - մեկնաբանելով Թոմ Ջոնսի հեռանալը` «Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Անգլիացի մասնագետը, որը հավաքականի նախորդ հանդիպումներում կատարում էր գլխավոր մարզիչ պարտականությունները, ըստ Մինասյանի` չի ժամանել անձնական խնդիրների պատճառով. «Բացի այն, որ նա որեւէ պարտավորություն չուներ մեր նկատմամբ, Ջոնսը իր հայրենիքում անձնական խնդիրներ ուներ»: Իսկ գլխավոր մարզչի պարտականությունները Ջոնսը կատարել է Յան Պորտերֆիլիդի խնդրանքով. «Դեռեւս իր կենդանության օրոք Պորտերֆիլդի խնդրանքով Ջոնսը կատարում էր գլխավոր մարզչի պարտականություններ»:
Խոսքը վերաբերվում է Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ սեպտեմբերին կայացած ընկերական հանդիպումներին: Այս հանդիպումներից առաջ Պորտերֆիլդի առողջականը էլ ավելի էր վատացել եւ նա չէր կարողացել ժամանել Երեւան, իսկ սեպտեմբերի 11-ին` Մալթայի հանդիպումի նախօրեին, շոտլանդացի մասնագետը մահացավ: