«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի 2007թ. առաջնության հաղթող դարձավ «Պոլիտեխնիկը»: Ճատարագետները եզրափակիչում մրցեցին ՖԻՄԱ-ի հետ, որը ներկայացնում էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը եւ համալրված էր հիմնականում երտասարդ կադրերով: ՖԻՄԱ-ն արդեն մեծ անակնկալ էր մատուցել կիսաեզրափակիչում` հաղթելով ԵՊՀ-ի բավական ուժեղ թիմին: Սակայն եզրափակիչում ՖԻՄԱ-ին հաջողության հասնել չհաջողվեց:
Եզրափակիչի 1-ին խաղում «Պոլիտեխնիկը» հաղթել էր 103:73 հաշվով: Պատասխան մրցավեճում հաջողությունը կրկին ուղեկցեց «Պոլիտեխնիկին», որը այս անգամ առավելության հասավ 88:87 հաշվով` դառնալով Հայաստանի չեմպիոն: 3-րդ տեղի համար պայքարում մրցեցին «Գյումրին» եւ ԵՊՀ-ն: Այս թիմերի միջեւ կայացած 2 հանդիպումներից հետո հաշիվը հավասար էր` 1:1: Վճռորոշ 3-րդ խաղում «Գյումրին» հաղթեց 74:69 հաշվով: