Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՄԵԿՆԵՆ ԱՆԹԱԼԻԱ

Սպորտ

Նոյեմբերի 18-ին Անթալիայում մեկնարկող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 18 շախմատիստներ:

Տղաների պայքարում հանդես կգան 10 տարեկաններ Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Հրանտ Մեժլումյանը, 12-ամյա Հովհաննես Գաբուզյանը, Նորայր Թորոսյանը, 14-ամյա Ռոբերտ Աղասարյանը (2006թ. մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն), Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը, 16 -ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիթ Գեւորգյանը, 18-ամյա Հովիկ Հայրապետյանը, Հրանտ Մելքումյանը (2006թ. մինչեւ 18 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն), Ավետիք Գրիգորյանը:

Աղջիկների պայքարում ելույթ կունենա 10-ամյա Մարիամ Մանուկյանը, 12-ամայ Սվետլանա Միրզաբեկյանը, 14-ամյա Լուսինե Թորոսյանը, 16-ամյա Արուսյակ Կարխանյանը, 18-ամյա Նունե Դարբինյանը: Ինչպես միշտ առաջնությանը ամենամեծ պատվիրակությունը ներկայացրել է Ռուսաստանը:

Պատանիների առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած կլինի 11 տուրերից: