Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈւՄ

Սպորտ

Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը կրկին հնարավորություն է ստացել մասնակցել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մրցավեճին:

Այսօր Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը Թոմ Ջոնսի գլխավորությամբ հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, որոնք վաղվանից սկսելու են նախապատրաստվել առաջիկա ընտրական հանդիպումներին:

Հայաստանի հավաքականի դարպասը կրկին կպաշտպանի Ռոման Բերեզովսկին, որը ներկայումս հիանալի մարզավիճակում է: Ռոմանը վնասվածքի պատճառով բաց թողեց Բելգիայի հետ կայացած վերջին հանդիպումը, որում մեր թիմը պարտվեց 0:3 հաշվով: Պաշտպանությունում ինչպես միշտ տեղ կզբաղեցնեն «Փյունիկի» ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կարեն Դոխոյանը, Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը: Հրավիրվել է նաեւ «Բանանցի» ավագ Եղիշե Մելիքյանը, որը սակայն վնասվածք ունի եւ դեռ հայտնի չէ, թե արդյոք կհասցնի վերականգնվել մինչեւ առաջիկա հանդիպումները: Երկարատեւ ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել մոլդովական «Զիբրուի» ֆուտբոլիստ Կարեն Ալեքսանյանը, որը երկար ժամանակ վնասվածքի պատճառով չէր կարողանում դուրս գալ խաղադաշտ:

Հայաստանի ազգային հավաքական

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի Խիմկի

Գեւորգ Կասպարով Ռահահան

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան Փյունիկ

Ռոբերտ Արզումանյան Փյունիկ

Կարեն Դոխոյան Փյունիկ

Աղվան Մկրտչյան Փյունիկ

Ալեքսանդր Թադեւոսյան Փյունիկ

Կիսապաշտպաններ

Լեւոն Պաչաջյան Փյունիկ

Վահագն Մինասյան Արարատ

Արարատ Առաքելյան Բանանց

Արթուր Ոսկանյան Արարատ

Արթուր Մինասյան Արարատ

Ռոմիկ Խաչատրյան Ունիվերսիտատյա (Կլուժ)

Արտավազդ Քարամյան Պոլի Տիմիշոարա

Կարեն Ալեքսանյան Զիմբրու

Հարձակվողներ

Սամվել Մելքոնյան Բանանց

Ռոբերտ Զեբելյան Խիմկի

Համլետ Մխիթարյան Ռահահան

Գեւորգ Ղազարյան Բանանց

Էդգար Մանուչարյան Այաքս