Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը բավական հաջող է հանդես եկել Թբիլիսում կայացած ստուգողական հանդիպումներում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հայ երիտասարդները նախ 3:2 հաշվով հաղթել են Վրաստանի ազգային հավաքականին, ապա 4:2 հաշվով պարտության մատնել Վրաստանի 2-րդ հավաքականին: Թբիլիսիում ընկերական հանդիպումներ է անցկացրել նաեւ Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը», որը 8:6 հաշվով առավելության է հասել Վրաստանի 2-րդ հավաքականը նկատմամբ եւ 2:3 հաշվով պարտվել ազգային հավաքականին:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր բոլոր երիտասարդներից ցույց տված խաղից: Աստիճանաբար առաջ ենք շարժվում եւ հույս ունեմ, որ երիտասարդական հավաքականում կլինեն ֆուտբոլիստներ, որոնք հաջողությամբ հանդես կգան ազգային հավաքականում: Ինչպես հայտնի է աշխարհի առաջնության ընտրական փուլում եւ մեզ ծանր հանդիպումներ են սպասում 2008թ. փետրվարին»,- նշեց Նազարեթյանը ավելացնելով, որ առայժմ հայտնի չէ, թե երբ է հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու Հայաստանի հավաքականը: