A
A
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ճանաչվել է մերձմոսկովյան «Խիմկիի» 2007թ. լավագույն ֆուտբոլիստ: Բերեզովսկին հաջող խաղը թույլ տվեց «Խիմկիին»պահպանել իր տեղը Ռուսաստանի երեկ ավարտված առաջնությունում: Վերջին 30-րդ տուրում «Խիմկին» 4:1 հաշվով առավելության է հասել Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ: «Ռոդինա» մարզադաշտում կայացած հանդիպումից հետո Բերեզովսկին որպես իր թիմի 2007թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ ստացել է ավտոմեքենա:
Ռուսաստանի 2007թ. առաջնությունում Ռոմանը 28 հանդիպում է անցկացրել «Խիմկի» կազմում: