ՍԿՈԼԱՐԻՆ ՀՐԱՊԱՐԿԵՑ ԿԱԶՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լոււշ Ֆելիպե Սկոլարին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն նոյեմբերի 17-ին Հայաստանի եւ 21-ին Ֆինլանդիայի հավաքականների դեմ կայանալիք ընտրական մրցավեճերին:
Պորտուգալացիները 2 հանդիպումներն էլ անցկացնելու են սեփական հարկի տակ եւ Լուիշ Ֆելիպես Սկոլարին միայն հաղթանակ է ակնալում.«Նախքան ընտրական փուլի սկսվելը մենք ենթադրում էինք, որ հենց այս 2 հանդիպումներն են վճռորոշ լինելու: Կարծում եմ մենք եզրափակիչ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ունենք: Տանը մեզ պարզապես անհրաժեշտ է անել մեր գործը»:
2-րդ անգամ ազգային հավաքական է հրավիրվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, որը նախորդ հանդիպումներին չկարողացավ խաղադաշտ դուրս գալ, քանի որ վնասվածք ստացավ: Պորտուգալացիները բավական լուրջ կադրային խնդիրներ ունեն, քանի որ առաջիկա հանդիպումներին չեն կարող մասնակցել Ժորժ Անդրադեն, Պետին, Դեկուն, Պաուլու Ֆերեյրան եւ Մուինիյոն, որոնք փոխարիեն հրավիրվել են Մանուել Ֆեռնանդեշը եւ Ժորժ Ռիվեյրուն:
Ի դեպ, պորտուգալացիները գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպես Սկոլարին Հայաստանի հետ մրցավեճում իր սաների գործողությունները պահեստայինների նստարանին ղեկավարել չի կարող: Բրազիլացի մարզիչը սեպտեմբերին որակազրկվել էր Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Դրագուտինովիչի հետ վիճաբանության մեջ մտնելու համար: Սկոլարին Հայաստանի հետ մրցավեճին կհետեւի տրիբունաներից:
Պորտուգալիայի հավաքական.
Դարպասապահներ
Ռիկարդու («Բետիս», Իսպանիա), Կիմ («Բենֆիկա»)
Պաշտպաններ
Բրունու Ալվեշ («Պորտու»), Ֆեռնանդու Մեյրա («Շտուտգարտ», Գերմանիա), Ժորժ Ռիբեյրու («Բոավիշտա»), Բոսնիգվա («Պորտու»), Պեպե («Ռեալ», Իսպանիա), Լուիշ Միգել(«Վալենսիա»), Մարկու Կանեյրա («Վալենսիա»), Ռիկարդու Կարվալյու («Չելսի»)
Կիսապաշտպաններ
Մանուել Ֆեռնանդեշ («Վալենսիա», Իսպանիա), Միգել Վելոզու («Սպորտինգ»), Մանիշե («Ատլետիկո»), Ռաուլ Մեյրելեշ («Պորտու»)
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նանի («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Սիամու («Ատլետիկո», Իսպանիա), Ռիկարդու Քուարեսմա («Պորտու»), Արիզա Մակուկուլա («Մարիտիմու»), Ուգու Ալմեյդա («Վերդեր», Գերմանիա), Նունու Գոմեշ («Բենֆիկա»)