A
A
ԼԱՎԱԳՈւՅՆ ՁՅՈւԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը օպերայի եւ բալետի ազգային թատրոնում մեկնարկում է ձյուդոյի «Գրան Պրի» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի, Վրաստանի, Մադագասկարի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի, ՀԱՀ-ի եւ Ուկրաինայի մոտ 23 ձյուդոյիստներ կպայքարեն «Գրան Պրի» մրցանակի արժանանալու համար:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ հեղինակավոր այս մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 60կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Աշոտ Վարդիկյանը, 66կգ Արմեն Նազարյանը եւ Մեսրոպ Բարբարյանը, 81կգ Ղազար Գրիգորյանը եւ Հովհաննես Մաթեւոսյանը: Մրցաշարին ներկա կգտնվի նաեւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ հունգարացի Մարիուս Վիզերը: