Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայում բացվեց Եվրոպայի հրապարակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1-37

Հյուսիսային պողոտայի մաքրուհիներից մեկը ջանասիրաբար մաքրում է այն սյունը, որի վրա է ամրակցված Եվրոպայի հրապարակի հուշատախտակը։ Հյուսիսային պողոտայում, հայաստանցիների սիրելի զբոսավայրերից մեկում բացվեց Եվրոպայի հրապարակը։ Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետը, ԵԽԽՎ նախագահը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, հյուրեր։ «Եվրոպայի հրապարակի անվանակոչումը եւ բացումը նվիրված է այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին, որը հանդիսանում է համաեվրոպական առաջին կառույցը եւ ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքը: Համաեվրոպական արժեքների հիմքում մարդն է, նրա հիմնարար ազատությունները, արժանավայել ապրելու նրա իրավունքը:  Մարդն է այս արժեհամակարգի առանցքը, իսկ ժողովրդավարությունը՝ մարդակենտրոն կառավարման արտացոլումն է, որը սկսվում է համայնքներից, անցնում քաղաքներ, դառնում պետություններ»,-իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանն իր խոսքում նշեց նաեւ, որ Հայաստանը հպարտ է, որ մասնակից է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին եւ ի նշանավորումն այս հոբելյարի, ինչպես նաեւ եվրոպական մայրցամաքի երկրների եւ կառույցների հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված մեր համագործակցությանը, Հյուսիսային պողոտայի այս հրապարակը այսուհետ կրելու է Եվրոպայի հրապարակ անունը: ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն իր խոսքում նշեց, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Երեւանում Եվրոպայի հրապարակի անվանակոչության արարողությանը: «Շատ խորհրդանշական է, որ այս հրապարակի անվանակոչության արարողությունը համընկնում է Եվրախորհրդի հիմնադրման 70 ամյակի տոնակատարությանը: Որպես ԵԽԽՎ նախագահ, պետք է ասեմ, որ Եվրոպան ոչ թե աշխարհագրական հասկացություն է, այլ շատ ավելի խորը երեւույթ է»,-ասաց ԵԽԽՎ նախագահը: