Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարվածել են ընթացքի մեջ գտնվող մետրոյի գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
metro1

Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին (ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարը անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։ Երևանի Մետրոպոլիտեն