«Բյուրականի աստղադիտարանը շատ ակտիվ է գիտաժողովներ կազմակերպելու առումով» (տեսանյութ)
Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, երիտասարդ գիտնական Հասմիկ Անդրեասյանի խոսքով՝ գիտությունը Հայաստանում զարգացման լավ նախադրյալներ ունի, որը պայմանավորված է պրոֆեսիոնալ աշխատակազմով: Առկա թերությունները և բացթողումները, ըստ Անդրեասյանի, հիմնականում կապված են ֆինանսների սղության հետ, որի պատճառով էլ գիտության մեջ երիտասարդների ներգրավվածությունն ու հետաքրքրությունը նվազում է: «Բյուրականի աստղադիտարանը շատ ակտիվ է միջազգային գիտաժողովներ ու միջազգային դպրոցներ կազմակերպելու առումով: Մենք նախորդ տարի ունեցել ենք 5-րդ միջազգային բյուրականյան դպրոցը և նաև գիտական կոնֆերանս»,- նշում է երիտասարդ գիտնականը՝ ընդգծելով, որ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությունը խթան է դառնում գիտության հանդեպ երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնելու առումով: Գիտության զարգացումը, ըստ գիտաշխատողի, պայմանավորված է սերնդափոխությամբ, կրթությամբ ու ֆինանսական աջակցությամբ: