Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-31

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ այսօր գումարվում է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Այսօրվա նիստում քննարկվում է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Ըստ հաշվետվության՝ 2018 թ.-ին Երևանի քաղաքապետարանի աշխատողների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 589 մլն դրամ: Մինչդեռ, բյուջեով նախատեսված է եղել 758 մլն դրամ: Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կազմել են 6 մլն 322 հազար դրամ՝ նախատեսված 60 մլն 410 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 10.5 %: Խնայողությունն այս դեպքում կազմել է 54 մլն 87 հազար դրամ: Ծրագրի շրջանակում Երևանի ավագանու, քաղաքապետարանի և վարչական շրջանների թվով 10 պատվիրակություն գործուղվել է 10 քաղաք: Իսկ աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների գծով ծախսերը կազմել են 5 մլն 771 հազար դրամ՝ նախատեսված 9 մլն 262 հազար դրամի դիմաց, կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 62.32 %-ով, ինչը 5 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նշված գումարի շրջանակներում իրականացվել է թվով 309 համայնքային ծառայողի վերապատրաստման գործընթացը: Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման, արտասահմանյան գործուղումների և պարգևատրման ծախսերը 2018 թ. կազմել է 601 մլն 93 հազար դրամ: