Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է կանանց միամսյակը

Հասարակություն
2560x1600_487317_www.ArtFile.ru_-1

Մարտի 8-ը Հայաստանում տոնական, ոչ աշխատանքային օր է՝ նշվում է Կանանց միջազգային օրը։ Հետաքրքիր է ծանոթանալ տոնի նախապատմությանը։ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքից ու ցածր աշխատավարձից: 1908թ.-ի նույն օրը Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց: 1910թ. Կոպենհագենում անցկացվող Բանվորուհիների երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ՝ բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան՝ Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել բանվորուհու միջազգային տոն: ՀՀ ազգային տոնացույցում կանանց նվիրված երկու տոն կա։ Ապրիլի 7-ին էլ նշվում է Մայրության, գեղեցկության և սիրո տոնը։ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում ոչ պաշտոնապես հայտարարվում է կանանց միամսյակ։ «Ա1+»-ը շնորհավորում է մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին գարնանային միամսյակի կապակցությամբ։