Մի հատ Փաշինյանին կնվիրենք էդ շալվարից, կաշառք տվողն էլ, վերցնողն էլ իշխանությունն է. Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբի աշխատակիցների կողմից կաշառքներ բաժանելու վերաբերյալ հայտնի ձայնագրության տեքստը լրագրողը ասուլիսի ընթացքում ներկայացնում է Սամվել Կարապետյանին։
Կարապետյանը նշում, որ տեղյակ է հրապարակված ձայնագրություններից, սակայն առաջին անգամ է ամբողջական կոնտեքստով լսում դրանք․
«Չեմ լսել, որովհետև ես վստահ եմ, որ մեր կողմից ապօրինություններ չեն կատարվել։ Մարդկանց բարեկամական զրույցները դարձրել եք հանցագործություն, փեսայի աներոջը քյաբաբ հյուրասիրելը դարձրել եք հանցագործություն։ Մենք պետք է հասկանանք՝ ով է ձայնագրում, ինչ են ձայնագրում, ինչու են ձայնագրում»։
Ըստ նրա՝ երկրում կաշառք տվողն էլ, վերցնողն էլ գործող իշխանությունն է։
«Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք, իսկ եթե դուք անհանգստացել եք շալվարի մասով, մենք ամեն ինչ կանենք, որ դա նվիրեն Փաշինյանին»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ իր քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակում։