Բացել լրահոսը Փակել լրահոսը
694306212_1297772105878334_6686537837597916426_n
A A
Պաշտոնական

Լատվիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Նշենք, որ Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։