A
A
Տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման պաշտոնական արարողությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լատվիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: