Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսական ծրագրում նշված 5 % աճը մենք միշտ էլ ունեցել ենք»

Տնտեսություն
vardan

Տնտեսական զարգացման ծրագրում կառավարությունը նշել է, որ 5 տոկոս աճ է նախատեսվում գրանցել և 10 տոկոս աղքատության կրճատում։ Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Վարդան Բոստանջյանը կարծում է,  որ իշխանափոխությունից հետո եղած «էմոցիոնալ»  դաշտում կարելի է ասել    «տնտեսական  հեղափոխություն» , բայց բոլոր դեպքերում պետք է հասկանանք՝  տնտեսական համակարգը  մեծ համակարգ է և  չի կարող ենթարկվել միանգամից խիստ փոփոխությունների:  Հեղափոխությունը ենթադրում է կտրուկ աճ տարբեր ոլորտներում, բայց հեղափոխությունից անցել է 10 ամսից ավելի, իսկ մենք տնտեսության մեջ չենք տեսնում այդ կտրուկ աճը: «Հանուն  սոցիալական արդարության» կուսակցության նախագահ  Արման Ղուկասյանը  անդրադարձ կատարեց տնտեսական հեղափոխության ծրագրին և ասաց , որ  իրականում մենք նման ցուցանիշ ունեցել ենք անգամ ոչ ակտիվ շրջանում. «Ծրագրում գրված է որ չաշխատողների ցուցանիշը պետք է հասցվի 10%-ի, բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե տնտեսական աճը հասցվի 6 %-ի: Տպավորություն է, որ պատասխանատվության ինստիտուտը բացակայում է»: Կենտրոնական բանկի միջազգային պահուստների կտրվածքով  կտրուկ անկում է տեղի ունեցել,  ինչը ՀՀ-ի համար ամենևին էլ ցանկալի չէ , սա նշան է այն բանի, որ տարադրամի շուկայում ՀՀ-ն ունի դժվարություններ: 2018 թվականի դեկտեմբեր ամսին  ունեցել ենք 1 միլիարդ 200 միլիոն դոլար արտահոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  1 միլիարդ դոլարի փոխարեն  ու այս ամենի ֆոնին տնտեսական հեղափոխություն սպասելը այնքան էլ հեռանկարային չի, կարծում են Վ. Բոստանջյանն ու Ա. Ղուկասյանը : Ոչ թե լոզունգներով պետք է լուծել հարցերը այլ հստակ քայլերով:  «ՀՀ-ում ներդրումների թիվը պակասել է և հիմնական պատճառն այն է,  որ անկայուն վիճակ է երկրում , իսկ բիզնեսը սիրում է կայունություն: Բարեգործություն չկա աշխարհում, բոլորն էլ հաշվի են առնում ռիսկերը, որը հեղափոխության շրջանում բավականին մեծ է: Այս դեպքում ոչ միայն օտարերկրյա,  այլև հայաստանյան ներդրողները չեն կատարում ներդրումներ»,- պնդում է Վարդան Բոստանջյանը՝ հավելելով. «ՀՀ-ում 5 % տնտեսական աճը բացառվում է, մենք ոչ մեծ երկիր ենք և տնտեսական աճը մեզ մոտ առնվազն պետք է 7% -ից ցածր չլինի, որ մենք գտնվենք ճեղքումների շեմին»: