Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսները դուրս չեն եկել երթուղի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hakob1

Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման ներքո գտնվող «20», «41» և այլ համարներով գործող ավտոբուսային երթուղիները  այսօր դուրս չեն եկել երթուղի։  Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ծառայությունների որակը բարձրացնելու, ուղևորահոսքերը, ինչպես նաև ֆինանսական հոսքերն ավելի լավ կառավարելու նպատակով «Երևանի ավտոբուս»-ը  որոշել է տեսախցիկներ տեղադրել ավտոբուսների մեջ, որն էլ դժգոհություն է առաջացրել վարորդների մոտ։ «Երկու տեսախցիկ արդեն ներդրվել է այս օրերի ընթացքում, որն էլ առաջացրել է վարորդների անհամաձայնությունը, դժգոհությունը։ Նրանք հրաժարվել են դուրս գալ երթուղի»,- ընդգծեց մամուլի քարտուղարը։ Կարապետյանի խոսքով՝ ներկա դրությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զբաղվում են խնդրով և գործընթացը կարգավորման փուլում է։ «Ծառայությունը բարելավվելու նպատակով է տեսախցիկների տեղադրումը կատարվում, քանի որ վերջին շրջանում շատացել են ուղևորների դժգոհությունները՝ որոշ վարորդների վարքագծի հետ կապված»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը։