Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԻՂ. «Boiler Room» երաժշտական հեռարձակման հարթակի  ներկայացուցիչները Երևանում են (տեսանյութ)

Հասարակություն
facebook_placeholder

Բրիտանական հայտնի «Boiler Room» երաժշտական հեռարձակման հարթակի  ներկայացուցիչները Երևանում մարտի 7-ին կանցկացնեն մեկօրյա բացառիկ դասընթաց «Առցանց թվային երաժշտական կոնտենտի զարգացում, թողարկում և տարածում» թեմայով: Դասընթացի հրավիրված բանախոսներն են՝ Օշո Ֆրանկլանդ, մարքեթինգի ղեկավար Անայիս Բրեմոնդ, ֆիլմ և խմբագրում Միխայիլ Ստանգլ, կուրատոր Մուրա Գարե, գլխավոր պրոդյուսեր Դասընթացի ընթացքում հյուրերը կներկայացնեն իրենց փորձը սոցիալական մեդիայի և կոնտենտ մարքեթինգի ոլորտում, մշակութային պատմությունների ընտրության ու դրանց բովանդակության մշակման , «Boiler Room» երաժշտական հեռարձակման հարթակի գործունեությանն ու դրա սոցիալական, մշակութային և կոմերցիոն կողմերին։ Բանախոսները կխոսեն նաև լսարանի ընդլայնմանն ուղղված մարքեթինգային ռազմավարության օրինակների շուրջ։  Դասընթացը կուղեկցվի համաժամանակյա թարգմանությամբ և հյուրասիրությամբ:  «Boiler Room»-ի մասին «Boiler Room»  -ը երաժշտական հեռարձակման հայտնի հարթակ է։ Այն հիմնադրվել է 2010 թ-ին Լոնդոնում և երաժշտական միջոցառումներ կազմակերպել աշխարհի 100-ից ավելի քաղաքներում, այդ թվում Լոնդոնում, Ամստերդամում, Նյու Յորքում, Բեռլինում։ Յուրաքանչյուր ամիս հարթակը թողարկում է 30-35 երաժշտական ստեղծագործություն։ Ստեղծագործական սկզբնական շրջանում հարթակն առավելապես թողարկել է էլեկտրոնային երաժշտության գործեր, սակայն ժամանակի ընթացքում ընդլայնել է ոճային ուղղությունները, ներառելով հիփ հոփ, ջազ, և դասական երաժշտական համարներ։  

The Selector Pro -ի մասին 

Selector PRO-ն նպատակ ունի կիսվել երաժշտական արդյունաբերության կառավարման ՄԹ փորձով, որպեսզի հայաստանյան մասնագետները հարստացնեն իրենց արդեն իսկ ունեցած գիտելիքները և կատարելագործեն հմտությունները ժամանակակից հասարակությունում գոյություն ունեցող երաժշտական միտումների, ինչպես նաև բրիտանական երաժշտական արդյունաբերության առանձնահատկությունների մասին։ Այս միջոցառման գաղափարը ծնվել է Բրիտանական խորհրդի կողմից Selector երաժշտական ծրագրի  արդյունքում, որը բաղկացած էր ռադիո հաղորդումից և Selector Live փարթիների շարքից․այստեղ հայկական լսարանին էր ներկայացվում լավագույն նոր երաժշտություն։ Selector-ը ներկայացնում է բացառիկ ուղիղ հեռարձակումներ, միքսեր և հարցազրույցներ Մեծ Բրիտանիայի ամենանշանավոր արվեստագետների հետ, որոնք ներկայանում են երաժշտական ոճերի մեծ բազմազանությամբ ինդիից, դաբսթեփից, ֆոլքից, սոուլից, էլեկտրոյից մինչև մնացած այն ամենը, ինչն ընկած է թվարկվածների միջանկյալ տիրույթում։