Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանված Յուրի Տեփանոսյանի հայրը կներգրավվի որպես վկա

Հասարակություն
sergey-crer

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Նախորդ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված դատարանը որոշում կայացրեց սանկցիա կիրառել մեղադրյալ կողմից Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի նկատմամբ, իսկ տուժող կողմից՝ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հարությունյանի նկատմամբ։ Արմեն Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատական նիստը դռնբաց անցկացնելու միջնորդություն ներկայացրեց։ Մեղադրական կողմի ներկայացուցիչ դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան նշեց, որ ԶԼՄ-ների առկայությունը բավարար է դատական նիստի թափանցիկությունն ապահովելու համար։ Հաշվի առնելով նախորդ նիստերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերը՝ դատարանը որոշում կայացրեց շարունակել դատական նիստը դռնփակ ռեժիմով։ Ինչպես նաև դատավոր Մակյանը նշեց, որ զանգվածային լրատվական միջոցների կողմից դատական նիստի հեռարձակումը պահպանում է երկու կողմերի իրավունքների հավասարությունը դատական նիստի լուսաբանման տեսանկյունից։ Տուժողների հարցաքննության ընթացքում ցուցմունք տվեց նաև 02 լրատվականի օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին ձեռքի շրջանում ձեռքի վիրավորում էր ստացել։ Իսկ վրիավորումը, ըստ նրա, ստացել է Մարտիրոս Հակոբյանի կրակոցից։ Հավելեց նաև, որ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում իր կողմից կատարված նկարահանում է կատարել, որը տևել է վայրկյաններ։ Այնուհետև հարցուպատասխանի ընթացքում Արեգ Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե որքան հատվածն է կարողացել նկարահանել։ Ի պատասխան՝ Հայրապետյանն ասաց, որ վայրկյաններ է տևել: Կյուրեղյանն արձագանքեց՝ ասելով, որ տեսանյութը կրճատվել է գործը կոծկելու համար՝ հավելելով, որ տեսանյութում պետք է երևար, որ առաջինը ոչ թե գնդի կողմից են հնչել կրակոցները, այլ «ԲէՏեԷռ»-ի կողմից։ Հայրապետյանն առարկեց, որպեսզի համաներում կիրառվի խմբի անդամների նկատմամբ։ Նիստի ավարտին կողմերը հանդես եկան հայտարարություններով, որն ուղեկցվեց լարված մթնոլորտով։ Պավել Մանուկյանն ընդգծեց, որ դատական նիստը տեղի ունեցավ իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով։ Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ԶԼՄ-ների ներկայությամբ դատական նիստի անցկացումը չի ապահովում ամբողջական թափանցիկությունը, քանի որ լրատվամիջոցը հնարավոր է, որ նաև ներկա չլինի դատական նիստին։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման ընթացքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը այս գործում որպես վկա ներգրավելու համար։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 13-ին։ Նիստի ավարտից հետո «Սասնա ծռեր»-ի աջակիցները դատարանի շենքի դիմաց կրկին հանդես եկան բողոքի ակցիայով։