Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել են որոշ ժամանակով լքել Հայաստանը

Հասարակություն
991bf6afd328bb88c36a53386835477e

Ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ երկրից: Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի բաժնի պետ Սամսոն Գալստյանը: «Նախաքննական մարմնի թույլտվությամբ որոշակի ժամանակով մեկնել է արտերկիր»,- ասաց Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք  է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։