Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատություն ապստամբներին. «Սասնա Ծռերի» աջակիցները դատարանի առաջ են

Հասարակություն
89

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստից առաջ համակիրները հանդես եկան ակցիայով։ «Ո՛չ սերժի դատարանին», «Ազատություն ապստամբներին», «Անցումային արդարադատություն», «Մեզ չեք լռեցնի» պաստառներով «Սասնա ծռեր»-ի համակիրները աջակցում էին մեղադրյալներին։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը կրկին նշեց անցումային արդարադատության անհրաժեշտությունը, իսկ դատարանի կողմից նիստի փակ անցկացման որոշումը որակեց որպես նախորդ ռեժիմի դատական համակարգի արտացոլում։