Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սումոյի ֆեդերացիան խստացնում է պահանջները (տեսանյութ)

Սպորտ
sport-sumo-1

Ճապոնիայում սումոյիստներն այլեւս չեն կարող կրել մորուք, պահել երկար եղունգներ եւ մարմնին անել դաջվածքներ: Նման որոշում է կայացրել այդ երկրի սումոյի ֆեդերացիան: «Սումոն սուրբ մարզաձեւ է, ուստի սումոյիստների արտաքին տեսքը պետք է մաքուր լինի: Դա անհրաժեշտ է նաեւ երկրպագուների համար», - նոր կարգի հաստատումից հետո ասել է ֆեդերացիայի նախագահ Օգուրուման: Վերջին տարիներին սումոյի հեղինակությունը բավականին ընկել է ճապոնական կղզիներում, քանի որ սումոյիստները հաճախ են հայտնվում սկանդալային պատմություններում, բացի այդ ոչ բոլորն են հետեւում ավանդույթներին: Այդ իսկ պատճառով, սումոյի ֆեդերացիան ցանկանալով բարձրացնել մարզաձեւի հեղինակությունը,  որոշել է խստացնել պահանջները՝ սումոյիստներին զրկելով այնպիսի ատրիբուտներից, որոնք տարածված են ուրիշ մարզաձեւերի ներկայացուցիչների մոտ: