Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատաիրավական համակարգը վատ ժառանգություն է մնացել նախորդ իշխանությունից» (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer-nkar

«Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը ցանկանում է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանն ազատ արձակվեն։  Նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը վստահեցնում է, որ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքն  անհիմն է։ «Մեղադրանքի անհատականացում ինչպես օրենքի պահանջն է տեղի չի ունեցել։ Մեղադրական եզրակացության մեջ բոլոր 312 հոգու վերաբերյալ նույնը այսպես ասած քոփի փեսթ է արված։Այնքան մակերեսորեն են նայել գործին, որ նույնիսկ հաց բերողի մասով մեղադրանքի մեջ նշված է, որ նա հուլիսի 17-ին մեզ հետ միասին ՊՊԾ գունդ է մտել։ Այդքան անտրամաբանական ու  փնթի աշխատանք է եղել։ Ապացույց որպես այդպիսին, որ Սմբատի և Արմենի գործողություններից է սպանությունները եղել, չկա ընդհանրապես»։ Նախաձեռնության անդամները չեն վստահում դատաիրավական համակարգին, շեշտում են, որ այն վատ ժառանգություն է մնացել է  նախորդ իշխանությունից։ «Նրանց իրականացրած գործունեությունը չի կարող համարվել արդարադատություն, չի կարող համարվել իրավունքի և օրենքի պաշտպանություն։ Այս օրենքները գրված են այդ ռեժիմի շահերից ելնելով, սկսած կեղծ Սահմանդրությունից, դուրս եկած մնացած բոլոր օրենքներով»։  Նախաձեռնության անդամները դեռևս հստակ քայլեր չունեն, թե ինչ են անելու, որպեսզի տղաները ազատվեն։ Պնդում են՝ ամեն ինչ անելու են օրենքի սահմանում։  Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանն ու  Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։