Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի պաշտպանները ծանոթանում են բազմահատոր գործին

Հասարակություն
robert-qocharyan

Փետրվարի 15-ին Հատուկ Քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ 76 հատոր նյութ են ստացել, որը դեռ  ուսումնասիրում են: «Ամեն հատորը 250-300 էջ է, ֆիզիկապես չենք կարող հասցնել ամբողջին  ծանոթանալ, որպես կանոն՝ լավագույն դեպքում 1 հատորը ուսումնասիրում ենք 1 օր: Երբ որ ավարտենք, կկարողանանք դիրքորոշում հայտնել դրա հետ կապված»: