Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս հյուրանոցը հեղափոխություն է կատարելու տուրիզմի ոլորտում. Նուբար Թաթարյան (տեսանյութ)

Հասարակություն
nubar

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկա են գտնվել  Holliday Inn Express Yerevan հյուրանոցի բացմանը, որը գտնվում է Բուզանդ 97 հասցեում: Բացման արարողություն ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը շեշտեց, որ հյուրանոցի բացումը կխթանի Հայաստանի զբոսաշրջության  զարգացմանը: «Հյուրանոցային համալիրի բացումը ուրախալի է այն տեսանկյունից, որ թիրախավորում է այն հաճախորդներին, որոնք Հայաստան այցելելու են ոչ թե այն զբոսաշրջային վայր տեսնելու, այլև իրենց բիզնես նախաձեռնությունը իրագործելու նպատակով»: Հյուրանոցի հիմնադիր ղեկավար Ղուկաս Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանում առաջին անգամը չէ, որ ներդրում է կատարում: Հպարտությամբ է նշում, որ իր երեխաներին այդտեղ է կրթություն տվել: Սա իր երկրորդ ներդրումն է Հայաստանում: «Այս ներդրումը արել եմ նպատակ ունենալով իմ երեխաներին կապել իրենց հայրենի հողին: Պատրաստ ենք անել մեր երկրորդ քայլը և ունենք արդեն պլանը, որը կքննարկենք նախարարի հետ: Մենք սիրում ենք մեր Հայաստանը և կանենք այն ամենը՝ ինչը մեզնից է կախված»: Իսկ հյուրանոցի գործադիր տնօրեն լիբանանահայ Նուբար Թաթարյանն էլ վստահեցրեց՝ Նոր Հայաստանի պայմաններում մարդկանց հոսքը ավելի է շատ լինելու: «Խոստանում եմ ինչպես որ Հայաստանում կատարվեց հեղափոխություն, այնպես էլ  Holliday Inn Express Yerevan-ը հեղափոխություն է կատարելու տուրիզմի ոլորտում»: [caption id="attachment_1661682" align="alignnone" width="700"] RA Prime Minister Nikol Pashinyan attended the opening ceremony of 'Holiday inn' Hotel in Yerevan, Armenia[/caption]  Մանրամասն՝ տեսանյութում: