Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը վերանայեց իր որոշումը. «Սասնա ծռերի» նիստը քննվում է դռնբաց (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer

«Սասնա ծռեր» խմբի գործով դատավարությունն  է շարունակվում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատական նիստին ներկա է նաև ՊՊԾ գնդի գրավման ընթացքում զոհված Յուրի Տեփանոսյանի այրին: Նիստի սկզբում  «Սասնա ծռեր»  խմբի անդամ  Արայիկ Խանդոյանի իրավահաջորդ տիկին  Անուշ Խանդոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի դռնփակ դատական նիստի վերաբերյալ որոշումը վերանայվի:  Նա նշեց, որ ինքը և տիկին Խանդոյանը անհամաչափ են համարում դատական նիստը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումը: «Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը չի նախատեսում մասնակի դռնփակ դատական նիստի անցկացում»,- ընդգծեց Ղարագյոզյանը: Հավելեց՝ նշելով, որ եթե որևէ  քաղաքացի խախտել էր դատական նիստի ընթացքը, ապա պետք էր ուղղակի դատական նիստի դահլիճից հեռացնել տվյալ  քաղաքացուն առանց սահմանափակելու այլ քաղաքացիների ներկա գտնվելու իրավունքը: Դատարանի այս որոշումը փաստաբանը որակեց որպես կամայական և նշեց, որ խախտվում է եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝  այսպիսի կարևոր գործերով և ապստամբության իրավունքի գործով: Մեղադրական կողմը, ի պատասխան այս հայտարարությանը, նշեց.  «Թույլատրելով լրատվամիջոցներին ներկա գտնվելու դատական նիստին՝ ամբողջությամբ ապահովվում է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և ներպետական օրենսդրությամբ ամրագրված արդար դատաքննության հիմնական բաղադրատարրերից հանդիսացող հրապարակային դատաքննության իրականացումը»: